İçeriğe geçmek için "Enter"a basın

Օրհան Փամուքը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Ճիշտ ասելն այն ամենն է, ինչ ես կարող եմ»

Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը ժամանել է Շարժայի էմիրություն՝ մասնակցելու գրքի տոնավաճառին։ Իրադարձությունը բոլոր առումներով պատմական է և նշանակալի։ Քիչ է, որ թուրք հեղինակը չի վախենում ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունն Էրդողանի քաղաքականությունից, ելույթ ունենալով, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, դեռ չի էլ թաքցնում աշխարհիկ մտածելակերպը, գրում է «News.am»-ը`«MK.ru»-ին հղումով։

Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Փամուքի քաղաքական հայացքներն ու այն հետապնդումները, որոնց նա ենթարկվել է տեղի ազգայնականների կողմից, երբ հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Թուրքիայում սպանվել է երեսուն հազար քուրդ և մեկ միլիոն հայ»։ Գրողն ինքը իրեն խիզախ չի համարում, այլ պարզապես ասում է այն, ինչ մտածում է։

«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտ են նստում։ Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ճիշտ ասելն այն ամենն է, ինչ կարող եմ»։

Այս խոսքերի վրա դահլիճը պայթեց ծափերից։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է ավելի քան մեկուկես միլիոն հայերի բնաջնջման մեղադրանքներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և խիստ ցավագին է արձագանքում Արեւմուտքի քննադատությանը Հայոց ցեղասպանության հարցում։

https://www.ermenihaber.am/am/news/2019/11/05/Օրհան-Փամուք-Թուրքիա-Հայոց-ցեղասպանության/168634

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın