İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող հայտնի թուրք մտավորականը ազատ է արձակվել

Գյուլենականների հետ համագործակցելու եւ գիտակցաբար օգնելու մեղադրանքով 10 տարվա ազատազրկված հայտնի թուրք մտավորական Ահմեդ Ալթանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ 2016–ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականների հետ համագործակցելու եւ Սահմանադրական կարգը տապալելու փորձի կասկածանքով ձերբակալվել էին հայտնի թուրք մտավորական եղբայրներ Ահմեդ եւ Մեհմեդ Ալթանները։ Ավելի ուշ դատարանը փոխել էր մեղադրանքը՝ հանելով Սահմանադրական կարգը տապալելու կետը։

Հերթական դատական նիստի ժամանակ դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել Ահմեդ Աթլանին, իսկ նրա եղբայր Մեհմեդ Ալթանին՝ արդարացրել։

Դատարանը ազատ է արձակել նաեւ կին մտավորական Նազլը Ըլըջաքին։

Նշենք, որ թուրք մտավորականներ Մեհմեդ Ալթանը եւ Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են եւ մշտապես կոչ են արել իշխանություններին ճանաչել այն։

https://news.am/arm/news/542804.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın