İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրն է։

20 տարի առաջ կամոքն Աստուծո և ընտրությամբ ազգի Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ծունկի եկավ Միածնաէջ Մայր Տաճարի ավագ խորանին և Սրբալույս Մյուռոնի օծմամբ իր ձեռքն առավ հովվապետական գավազանը՝ իբրև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս աշխարհի փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ և անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը, իր խոսքով ու տեսիլքներով պայծառացնելու հայոց անդաստանները՝ առատացնելով մեր կյանքում Աստծո անհամար բարիքները, օրհնությունն ու շնորհները։

Թող Ամենողորմ Տերը արևշատ կյանքի բազում տարիներ պարգևի Հայոց Հորը՝ իր համբերությամբ, լայնախոհությամբ և իմաստությամբ հովվելու աշխարհասփյուռ իր զավակներին։

https://www.facebook.com/154772778048035/posts/1197400780451891/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın