İçeriğe geçmek için "Enter"a basın

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար. Սերժ Թանկյան

System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին`ԱՄՆ պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների:

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:

Այսուհետ Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն:

Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ, որոնք կապված են նաեւ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձեւը հաջորդն է»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

https://news.am/arm/news/541637.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: