İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանը ողջունում է պատմական քվեարկությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։

«405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Սա կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»,- Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը անգլերենով գրառումներ է արել նաև Թվիթերում։

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը։ 296-րդ բանաձևը համարձակ քայլ է ճշմարտության և պատմական արդարության ուղղությամբ, որը սփոփում է նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր հետնորդներին»,- գրել է Հայաստանի վարչապետը։

Թվիթերյան մեկ այլ գրառմամբ Փաշինյանը հիացմունքն է արտահայտել ամերիկահայերի հանդեպ։

«Իմ սրտագին շնորհավորանքը ամբողջ աշխարհի հայերին և հիացմունքը ամերիկահայերին, որոնց անձնվեր ակտիվիզմը և հաստատակամությունն այսօրվա պատմական քվեարկության շարժիչն ու ոգեշնչանքն էին։ #այլևսերբեք!»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

https://www.civilnet.am/news/2019/10/30/Նիկոլ-Փաշինյանը-ողջունում-է-պատմական-քվեարկությունը/369650

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: