İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի պաշտոնական արձագանքը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է  ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

«Մենք մերժում ենք «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագրված թիվ 296 փաստաթուղթը: Ներքին քաղաքական նկատառումներով ընդունված այդ որոշումը որևէ առնչություն չունի պատմության և իրավունքի հետ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

Շեշտվում է այն հանգամանքը, որ եթե որոշ ուժեր, չկարողանալով Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կանխել, կարծում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել Անկարայից, ապա սխալվում են։

«Այս որոշումը  Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար չունի որևէ վավերականություն: Բանաձևի այս նախագիծը չի ենթադրում որևէ իրավական պարտավորություն և այլ բան չէ, քան ԱՄՆ-ի հայկական լոբբիին և Թուրքիայի դեմ գործող շրջանականերին գոհացնելու նպատակով արված քաղաքական քայլ»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությամ մեջ հիշեցում է արվում, թե ինչպես է Հայաստանը հրաժարվել 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկից։ 

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։  

«Անկասկած այս որոշումը  ստվեր է գցում ԱՄՆ-ի Ներկայացուցիչներկի պալատի վարկանշի վրա և բացասականորեն է անդրադառնալու  Թուրքիայի հասարակությունում ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումներին»,- ասվել է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

https://www.ermenihaber.am/am/news/2019/10/30/Թուրքիա-ԱՄՆ-ցեղասպանություն/168201

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: