İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայից զորքերը դուրս բերելու պայմանների մասին

Թուրք զինվորականները Սիրիայում կմնան այնքան ժամանակ, մինչեւ կառավարական զորքերը կարողանան իրենց տարածքն ահաբեկիչներից ինքնուրույն պաշտպանել, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ ժամանակը գա եւ սիրիական ռեժիմը այս քաղաքական գործընթացի վերջում ունակ լինի պաշտպանելու իր երկրի տարածքը եւ կարողանա իր տարածքում չեզոքացնել ահաբեկչական կազմակերպությունները, այդ ժամանակ երկրի ամբողջ տարածքը կփոխացնվի բուն Սիրիային, քանի որ դա Սիրիայի տարածքն է, եւ մենք խոսում ենք այդ երկրի տարածքային ամբողջականության մասին»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Ռուսաստանի եւ Իրանի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներով տեղի ունեցած ճեպազրույցում:

https://news.am/arm/news/541641.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın