İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնյաների դեմ ատելության քարոզ պարունակող պաստառները

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում նախօրեին խոսել էր Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառներից:

Փայլանը այդ թեմայով գրավոր հարցում էր ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու և ինչպես են փակցվել այդ պաստառները:

Մեջլիսի հայ պատգամավորը Twitter-ում գրառում է կատարել և տեղեկացրել, որ հանդիպել է Քոնիայի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

«Քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության քարոզ պարունակող պաստառները հավաքվել են բողոքների պատճառով: Ատելության քարոզի և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարը շարունակվում է»,- գրել Փայլանը:

Հիշեցնենք, որ Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա փակցված պաստառներում գրված էր. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն նա նրանցից մեկն է: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:

https://www.ermenihaber.am/am/news/2019/10/23/Փայլան-Թուրքիա/167558

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın