İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d’Arménie ամսագրի խմբագրության վրա

Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու Nouvelles d’Arménie ասմագրի խմբագրության վրա:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն: 

https://www.civilnet.am/news/2019/10/21/Ֆրանսիայում-անհայտ-անձինք-հարձակվել-են-Nouvelles-d-Arménie-ամսագրի-խմբագրության-վրա/369049

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın