İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ մարզիկը ռինգում հաղթել է«հայի գլխի հետևից եմ գնում» խոսքերի հեղինակ թուրք մրցակցին (տեսանյութ)

Ռուսաստանի Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի (MMA) հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը մրցապայքարի է դուրս եկել թուրք Բաթուհան Աքդումանի հետ։

Հարկ է նշել, որ թուրք մարզիկը Ռուսաստան մեկնելուց առաջ սոցկայքերից մեկի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։

Ի դեպ, այս գրառումից հետո Աբրահամյանը նրան պատասխանել էր վիդեոուղերձով Աքդումանին։

https://youtu.be/xczqgPJiHr0

Իսկ արդեն մենամարտի ժամանակ հայ մարզիկը կարողացել էր առավելության հասնել իր թուրք մրցակցի նկատմամբ: Ռաֆայել Աբրահամյանը խեղդում հնարքով տապալել է Աքդումանին՝ բաց չթողնելով նրան այնքան ժամանակ, մինչև մրցավարը դադարեցրել է մենամարտը: Թուրք մարզիկը նույնիսկ մի պահ ուշագնաց է եղել:

Տեսանյութը՝ ստորև.

Աղբյուր`  video.haber7.com

https://www.ermenihaber.am/am/news/2019/10/07/%D5%8Dամարա-Աբրահամյան-Բաթուհան/166080

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın