İçeriğe geçmek için "Enter"a basın

«Փաստ». Հայաստանում գրանցված է 64 կրոնական կազմակերպություն. մանրամասներ

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տվյալների, Հայ Առաքելական եկեղեցուց զատ մեր երկրում գրանցված է եւս 63 կրոնական կազմակերպություն (միասին՝ 64): 

Այդ թվում են Ռուս ուղղափառ եկեղեցին իր 4 համայնքներով, մոլոկանների եկեղեցին, հրեական ու ասորական եկեղեցիները, Հայ կաթողիկե եկեղեցին: 

Մնացյալներն, ըստ էության, այն կազմակերպություններն են, որոնք հասարակության մեջ բնորոշվում են որպես աղանդավորական կազմակերպություններ: Եթե հաշվի առնենք, որ կառույցներից երկուսը ունեն մի դեպքում՝ 10, մյուս դեպքում՝ 12 մարզային կամ համայնքային կազմակերպություններ, ապա դրանք մեկ միավոր հաշվելու դեպքում ստացվում է, որ Հայաստանում գործում է նման 31 առանձին կառույց: 

Ընդ որում, ըստ չճշտված որոշ տեղեկությունների, այս թիվը ամենեւին էլ ամբողջական չէ, քանի որ մի շարք կազմակերպություններ պարզապես պաշտոնապես գրանցված չեն: 

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ աշխարհաքաղաքական ներկա վտանգավոր միտումների պարագայում չափազանց կարեւոր է քրիստոնեական համայնքների համախմբվածությունը: 

Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր գործում է առնվազն 31 կազմակերպություն՝ իրենց մասնաճյուղերով հանդերձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://news.am/arm/news/536989.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın