İçeriğe geçmek için "Enter"a basın

Ամերիկյան սերիալում Թուրքիայի քարտեզը մասնատված է պատկերվել. երկրում բողոքի ձայն են բարձրացրել

Ամերիկյան Netflix ընկերության նկարահանած «Lրտեսը» սերիալը բացասական արձագանք է գտել Թուրքիայում: 4 մասից բաղկացած սերիալի դրվագներից մեկում նկատվել է պատից կախված քարտեզ, որտեղ Թուրքիան մասնատված է պատկերված, գրում է «Յենիաքիթ»-ը:
Անցյալում նույն ընկերության նկարահանած «13 պատվիրաններ» սերիալում նույնպես նկատվել են հակաթուրքական տարրեր, գրում է աղբյուրը: Այդ սերիալի կադրերից մեկում եղել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, և հենց այդ պահին սերիալի հերոսը թուրքերին բարբարոսներ և մարդասպաններ է անվանել:
Թուրքիայում «Լրտեսը» սերիալի վերաբերյալ բողոքի ամենամեծ ալիքը բարձրացրել են Twitter սոցիալական կայքի թուրք օգտատերերը:
https://www.tert.am/am/news/2019/10/02/turkey-map/3107813


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: