İçeriğe geçmek için "Enter"a basın

Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առթիվ Ստամբուլում համերգ կկազմակերպվի

Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա։

«Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը  և Զուլալ եռյակը։

Թուրքական «Anadolu Kültür» ու «Kalan Müzik»  մշակութային կենտրոնների և Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20։30-ին՝ Ստամբուլի «Cemal Reşit Rey» համերգասրահում։ Համերգը նաև ուղիղ եթերով կհեռարձակվի «Kalan Müzik»-ի Youtube-ի էջում։

Աղբյուր`  gazeteduvar.com.tr

https://www.ermenihaber.am/am/news/2019/10/02/Կոմիտաս-Ստամբուլ-համերգ/165797

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın