İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր». Փաշինյանն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:

Վարչապետը ՀՀ կառավարության եւ իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի եւ մեծ մարդու:

Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում եւ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար:

Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը եւ Շիրակի ընտանիքին ու բարեկամներին:

Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ հոգիներում»:

https://news.am/arm/news/536169.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın