İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսը. Ուղիղ

Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերը այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաղրամյան 26-ում համատեղ մամուլի ասուլիս են տալիս:

Նշենք, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ում պաշտոնապես դիմավորեցին Սինգապուրի վարչապետ  Լի Սյեն Լունին տիկնոջ հետ:

Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

https://news.am/arm/news/536037.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın