İçeriğe geçmek için "Enter"a basın

Գարեգին Բ-ն խոսել է եկեղեցականներին ծնկի բերելու վարչապետի հայտարարության մասին. նա սպասում է Փաշինյանի վերադարձին

Այդ առնչությամբ մեր եկեղեցին արդեն իսկ իր տեսակետը հնչեցրել է. ամենայն հավանականությամբ, վարչապետի Հայաստան վերադարձին այդ խնդրի առնչությամբ լուսաբանություններ կունենանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս վարդապետի շիրիմին այցելության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն եկեղեցականները, որոնք կփորձեն քանդել իշխանության ոտքի տակը, ծնկի կբերվեն:

«Մենք պարբերաբար հանդիպում ենք եւ քննարկում ենք եկեղեցում ու հայրենիքին հուզող խնդիրներ, հարցեր: Այդ առնչությամբ, հավանաբար, անդրադարձ կլինի այդ խնդրին»,-ասաց Գարեգին Բ-ն:

Հարցին, թե երկրի քաղաքական վիճակի մեջ որեւէ անհանգստացնող բան տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով վերջին շրջանի աղմկահարույց պաշտոնանկությունները, Կաթողիկոսը պատասխանեց. «Դուք արդեն տեսնում եք, որ բավականին հարցեր կան, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ, որ հուզում են մեր ժողովրդին եւ այդ հուզումները, բնականաբար, իրենց արտահայտությունն են գտնում հայրենական մեր կյանքում, ինչպես եւ սփյուռքի կյանքում: Մենք լիահույս ենք, որ բոլոր խնդիրներն իրենց բարվոք լուծումը կստանան: Աղոթում ենք, որպեսզի մեր երկիրն ապրի խաղաղության մեջ, լինի կայուն եւ առաջընթաց ուղիով զարգանա»:

https://news.am/arm/news/535529.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın