İçeriğe geçmek için "Enter"a basın

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի աջակցությամբ տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աջակցությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը մեկնարկեց Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարումներով և ամփոփվեց ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:

Մինչև փառատոնի ավարտը՝ շուրջ մեկ շաբաթ, փառատոնի բոլոր մասնակիցները ապրեցին ուջանցիների տներում՝ այդ կերպ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ճանաչել հայկական մշակույթն ու կենցաղը: Մինչև սեպտեմբերի 20-ը Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում տեղի ունեցան բացօթյա կինոցուցադրություններ, բացի դա փառատոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվեցին նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում:

Փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները և ղեկավար անձինք, ովքեր սիրով շրջեցին հյուրընկալ Ուջան գյուղում, ծանոթացան փառատոնի կազմակերպիչների հետ և դիտեցին ցուցադրվող ֆիլմը:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված էին 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և պարգևատրվեցին հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ աջակից է մշակութային միջոցառումներին և դրանց կատարաման, ինչպես նաև մշտապես Հայաստանում մշակույթի զարգացմանը նպաստող ծրարերի կողքին է:

https://news.am/arm/news/535286.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın