İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի հետ լուսանկար է հրապարակել

Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսյբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ Աննա Հակոբյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ։

«Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի եւ Առաջին տիկնոջ հետ»,– գրառում է արել վարչապետը: 

Կառավարության լրատվական ծառայությունը եւս հրապարակել է այս լուսանկարը եւ տեղեկացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

https://news.am/arm/news/535443.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın