İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայր Աթոռի արձագանքը BBC-ի հերթական ցավալի հրապարակմանը, որը նմանվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավի

Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերեւս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։

Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային Եկեղեցին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբեւէ։

Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը։

Տեղեկատվական համակարգ

https://www.facebook.com/73699286407/posts/10156587170266408/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın