İçeriğe geçmek için "Enter"a basın

Դիանա Դավիթյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղար

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար է դարձել Դիանա Դավիթյանը։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ում։

«Քամինգ-աութ՝ մեկ ամիս ուշացումով։ 15-ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, դեդլայններ եւ պոստդեդլայններ, ողջո՛ւյն։ Լրագրող ընկերներ, եթե մեկնաբանություններ են պետք, հարցումներ, ճշգրտումներ կամ էլի ինչ-որ բան վարչապետից՝ welcome! Մենք շատ բաց ենք, երիտասարդ եւ եռանդուն (թեեւ ուզում ենք քնել 24/7)»,- գրել է Դավիթյանը, տեղեկացնում է NV.ua-ն։

Դավիթյանը 24 տարեկան է։ Նա ավարտել է Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Ֆոկուս» ամսագրում, իսկ 2019-ին զբաղվել կոնտենտի ստեղծմամբ «Գոլոս» կուսակցության համար, որն անցել է խորհրդարան։

https://news.am/arm/news/535139.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın