İçeriğe geçmek için "Enter"a basın

Ջո Բայդենն ԱՄՆ-ին կոչ է արել հաստատել Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ին իրենց ուղարկված նամակի տեքստը, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը, գրում է Asbarez.com-ը:
«Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների վերաբերյալ, ինչը 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ է հանդիսացել: Եթե մենք լիարժեքորեն չգիտակցենք, չհիշատակենք և մեր երեխաներին չպատմենք Ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը»,- գրել է Բայդենը:
Որպես սենատոր` Բայդենը շարունակաբար աջակցություն է ցուցաբերել ամերիկաբնակ հայերի խնդիրներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: Ջոն Բայդենը հանդիսանում է նաև 2007-ին ներկայացված և Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի հեղինակը, որով կոչ էր արվում հարգել Թուրքիայում բնակվող հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար:
Սակայն, Օբամա-Բայդեն վարչակազմն իշխանության գալուց ի վեր` պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում, դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված բոլոր գործընթացներին` շարունակելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մի մասը կազմել:
https://www.tert.am/am/news/2019/09/20/Politics/3098038


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.