İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Աճեմյան)

Հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը մահացել է 92 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում, հայտնում է France Presse-ը։

Ժերարը հայտնի է նրանով, որ ռեժիսոր Կլոդ Լելուշի ամենասիրած դերասաններից մեկն էր։ Ռեժիսորը նրան նկարահանել է իր մոտ 20 ֆիլմերում։ Ինչպես նշում է գործակալությունը, դերասանը նաեւ մտերիմ էր Ժան Պոլ Բելմոնդոյի հետ, որի հետ երիտասարդ տարիներին բոքսով էր զբաղվել ռինգում։ Մարզումներից մեկի ժամանակ Բելմոնդոն պատահաբար կոտրել էր Ժերարի քիթը, որը հետագայում յուրօրինակ այցեքարտ դարձավ դերասանի համար։

Դերասանն ավելի շատ հիշվել է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք», Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը․ 20 տարի անց» եւ շատ այլ ֆիլմերում երկրորդական դերերի կատարմամբ։

Ժերարը ծնվել է 1926թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, հայկական ընտանիքում։ Նրա իսկական ազգանունը Աճեմյան էր։

https://news.am/arm/news/534363.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: