İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ վերանորոգված Վեհարանի բացումը Մայր Աթոռում․ ֆոտոշարք

Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ:

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ:

Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի կայքից, ՀՀ նախագահի կայքից, Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

https://www.civilnet.am/news/2019/09/19/Կարապետյանների-ընտանիքի-հովանավորությամբ-վերանորոգված-Վեհարանի-բացումը-Մայր-Աթոռում%E2%80%A4-ֆոտոշարք/367194

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın