İçeriğe geçmek için "Enter"a basın

Գլաձորի համալսարանի 735-ամյակին նվիրված միջոցառումներ կացկացվեն

Սեպտեմբերի 6-ին Եղեգնաձորուոմ կայանալու է Գլաձորի համալսարանի 735-ամյակին նվիրված միջոցառումներ։ Մեկնարկը կտրվի ժամը 15։00-ին մեկնարկը կտրվի Թանահատի վանական համալիրից, որտեղ օրհնության կարգ կկատարվի ու պատարագ կտրվի։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ միջոցառման բացման պատիվը կտրվի «Գեղարդավանք» երգչախմբին (գեղ․ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան): Այնուհետև, ժամը՝ 17։00-ին Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը։Միջնադարյան հոգևոր, կրթական ու գիտական կարևորագույն կենտրոնի՝ Գլաձորի համալսարանի 735-ամյակի միջոցառումների շրջանակում խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրություն կլինի։ Կանցկացվեն նաև՝ վարպետաց դասեր։
Իրենց աշխատանքներով այցելուներին կներկայանան նաև մանրանկարչության վարպետները, ծղոտագործները։ Միջոցառմանը կմասնակցի նաև «Տերյան» մշակութային կենտրոնը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունն էլ՝ աշխատանքների ցուցահանդես-վաճառք կիրականացնի։ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները կներկայանան փայտի փորագրության աշխատանքների ցուցադրությամբ, գինու, քաղցրեղենի համտեսով և վարպետության դասով։
Հյուրերի և միջոցառման մասնակիցների համար համեղ հյուրասիրություն է պատրաստել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանություն» ՀԿ-ն։
Ժամը 19։00-ին տոնական միջավայրին յուրօրինակ շունչ կհաղորդեն Վայոց ձորի մարզի պարային համույթները։ Կցուցադրվի Գլաձորի համալսարան․ «Երկրորդ Աթենք Պանծալի» փաստավավերագրական ֆիլմը։Միջոցառման նախորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին Եղեգնաձորում «Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով գիտաժողով կանցկացվի։

https://artsakhpress.am/arm/news/112819/gladzori-hamalsarani-735-amyakin-nvirvats-mijocarumner-kackacven.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın