İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախն այսօր տոնում է անկախության հռչակման 28-րդ տարեդարձը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը տոնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը։ 

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։ Արցախի ինքորոշումն Ադրբեջանը փորձեց ճնշել ռազմական ուժով, սակայն Արցախը կարողացավ ոչ միայն չեզոքացնել ադրբեջանական հարձակումները, այլեւ նոր շրջաններ ազատագրելով՝ ամրապնդել իր անկախությունը։ 

Նշենք, որ այսօր կայանալիք տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաեւ սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

https://news.am/arm/news/531204.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın