İçeriğe geçmek için "Enter"a basın

«Թումոյի» փորձը օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հաստատման լավ օրինակ է. տնօրեն

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փորձը օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հաստատման լավ օրինակ է։ Այս մասին օգոստոսի 29-ին դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Նրա խոսքով՝ ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնների բացումը աշխարհի տարբեր անկյուններում հավելյալ հնարավորություններ է ստեղծում հենց Հայաստանի համար։ «Դա թույլ է տալիս օգտագործել ստացված միջոցները նոր տեխնոլոգիական կենտրոններ բացելու համար Հայաստանում՝ դրանով իսկ ամրապնդելով երկրի զարգացման պոտենցիալը։ Հայաստանում ձեւավորվող կարեւոր գաղափարների տարածման գործում էական դեր են խաղում  դիվանագետները»,- ընդգծել է նա։

Նշենք, որ Երեւանում օգոստոսի 29-ին տեղի են ունեցել «Վերիմաստավորելով հաղորդակցությունը միջազգային տնտեսական հարաբերություններում» քննարկումներ Հայաստանի արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների ու արտասահմանյան երկրներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ։

https://news.am/arm/news/530843.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın