İçeriğe geçmek için "Enter"a basın

Ծիծեռնակաբերդի հարակից անտառում խոշոր հրդեհ է բռնկվել․ ըստ վարկածի՝ պատճառը հրավառությունն է եղել

ԱԻՆ «911» ծառայությանն օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Այժմ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարկած կա, որ հրդեհի պատճառ է դարձել «Էլ Գարդեն» սրճարանից արձակված հրավառությունը

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

https://news.am/arm/news/529704.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın