İçeriğe geçmek için "Enter"a basın

Բնապահպաններն ու քաղաքացիները պատրաստվում են դիմել շրջակա միջավայրի նախարարությանը. փորձագետ

Ջերմուկում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թեմայով հանրային քննարկում պետք է տեղի ունենա, որին պետք է մասնակցեն ինչպես քաղաքի եւ համայնքի բնակիչները, այնպես էլ Ավագանու խորհրդի ներկայացուցիչները, եւ 1-2 պատգամավոր: Այս մասին այսօր Սարյանի պուրակում հանքի շահագործման խնդրի շուրջ քննարկումների ժամանակ ասել է բնապահպան Լեւոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչները մտադիր են քննարկել իրենց հետագա գործողությունները: «Մենք եւս կդիմենք շրջակա միջավայրի նախարարությանը: Տվյալ դիմումի մեջ ներկայացրել ենք բոլոր փաստերը, որոնք կարող է օգտագործել նախարարությունը, նշել ենք բոլոր հիմքերը Ամուլսարի հանքի շահագործման որոշումը կանխելու համար»,- ասել է Գալստյանը՝ ներկայացնելով իր փաստարկները:

Նա նաեւ իր մտահոգությունն է հայտնել եւ նշել, որ արտադրական թափոնները տարբեր ուղիներով կարող են աղտոտել խմելու ջուրը, ինչպես նաեւ մոտակա գետերը:

Ընդ որում, փորձագետը կասկածի տակ է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որի համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործումը որեւէ սպառնալիք չի ներկայացնում տեղի բնակիչների առողջության ու ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի համար:  

https://news.am/arm/news/529508.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın