İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վագըֆում հայերը նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Խաղողօրհնեքը։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, այս տարվա պատարագին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև՝ ալևի բնակիչներ։ Ալևիները հայերին օգնել են մեծ կաթսաներում հարիսա պատրաստել, ինչպես նաև՝ հայերի հետ միասին աղոթել։

Վաքըֆլը գյուղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարի խոսքով՝ այս անգամ Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը եղող Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը համընկել է ալևիների մի տոնի հետ, որն էլ առիթ է եղել, որ միասին անեն տոնակատարությունները։

Հայ հոգևորականներից Ավետիս Թաբաշյանը հայտնել է, որ իրենց աղոթքներն ուղղված են եղել Թուրքիայում «եղբայրական սիրո» պահպանմանը։  Պատարագին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով մասնավորապես նշել է․

«Այո, մենք ցանկանում ենք պահպանել մեր ավանդույթները։ Ձգտում ենք մեր այս ամենավերջին գյուղում՝ Վաքըֆլըում, ապրեցնել Անատոլիայի հայկական մշակույթը։ Մաղթում եմ, որ այս պատարագի ընթացքում հնչած խաղաղության և սիրո մեր ուղերձները տարածվեն ամբողջ երկրում և աշխարհում»։

https://news.am/arm/news/529270.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın