İçeriğe geçmek için "Enter"a basın

ANCA-ն ԱՄՆ-ին է դիմել Հայաստանին 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կրկին ԱՄՆ-ին է դիմել՝ Հայաստանին ամերիկյան «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի 140 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու խնդրանքով, հաղորդվում է ANCA-ի պաշտոնական կայքում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ խնդրելով վերանայել Համաշխարհային բանկի զեկույցը, որի համաձայն իրենք կարող են աջակցություն ցույց տալ միայն եկամուտների «ցածր» եւ «ցածր-միջին» մակարդակով երկրներին:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2018 թվականի հուլիսի 1-ից մտնում է եկամուտների «բարձր-միջին» մակարդակով երկրների ցանկում, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն անցնում է 3 895 դոլարից:

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան 2008 թվականին սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում իրականացրել է տասնյակ միլիոնավոր դոլարի ծրագրեր:

https://news.am/arm/news/528890.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın