İçeriğe geçmek için "Enter"a basın

Պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են»,- ասված է հաղորդագրությունում։

https://news.am/arm/news/528748.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın