İçeriğe geçmek için "Enter"a basın

Արգենտինայում 98 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին հայուհին

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մահացել է Հայոց ցեղասպությունից փրկված վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսյանը, որը օգոստոսի 4-ին կդառնար 98 տարեկան: Այս մասին հայտնում է Diario Armenia պարբերականը:

Ասանան ծնվել է 1921 թվականին Դիարբեքիրում: Եղել է ամենամեծն ընտանիքի հինգ երեխաներից (Կարապետ, Անժելա, Միհրան, Լևոն): Ցեղասպանությունից Ասանան միայն այն էր հիշում, որ թուրքերը կոտորել են իր ողջ ընտանիքը, սակայն նրա հիշողություններն աղոտ են եղել:

1926-ին նա եղբոր՝ Կարապետի և մայրիկի՝ Օղիդա Հովհաննիսյանի հետ Մարսելից նավով տեղափոխվել է Արգենտինա: Այստեղ ծանոթացել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած Կիրակոսի հետ: Նրանք ամուսնացել են և ունեցել 3 երեխա, 10 թոռ և 10 ծոռ: Լուսանկարներից մեկում Ասանան պատկերված է թոռան հետ, իսկ մանուկ հասակում՝ հոր՝ Ավետիսի:

https://news.am/arm/news/527243.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın