İçeriğe geçmek için "Enter"a basın

Այնտեղ իմ մուրազիս հասա․ սփյուռքահայ երիտասարդն ամուսնության առաջարկ է արել Արարատի գագաթին (ֆոտո)

Ծագումով լիբանանցի, սակայն արդեն 13 տարի Շվեդիայում բնակվող Սաքո Հովհաննիսյանը հուլիսի 28-ին Արարատի գագաթին ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն՝ Սյուզանային: NEWS.am-ի հետ զրույցում սփյուռքահայ երիտասարդը մանրամասներ է պատմել ամուսնության օրիգինալ առաջարկից:

«Մոտավորապես 6-7 ամիս առաջ որոշեցի հայրենիքը տեսնեմ, գամ Հայաստան եւ Արարատ լեռը մագլցեմ եւ այդ տեղը propose ընեմ ընկերուհուս, ում շատ կսիրեմ, եւ ուզեցա Արարատ լեռան գագաթը ըլլա, քանի որ լեռը մեզ համար շատ մեծ իմաստ ունի, եւ կհիշեմ մեծ մայրս կպատմեր հայրենիքիս մասին ու այդ լեռան մասին»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հեշտ չէր նվաճել Արարատի գագաթը, եւ վերելքն էլ շատ դժվար է եղել, իսկ արդեն բարձունքին զգացմունքները չեն կարողացել զսպել եւ հուզվել են:

«Այնտեղ իմ փափագիս հասա, իմ մուրազիս հասա եւ propose ըրի իմ ընկերուհուս Սյուզաննային, ով լեհ է: Երբ որ propose ըրի, ամենս լացինք, եւ չեմ կարող նկարագրել, թե ինչքան ուրախ եմ, որ նման բան արեցի»,- ասաց նա:

Արշավախումբը, որի կազմում է եղել նաեւ սփյուռքահայ երիտասարդը, Արարատի գագաթին հայկական դրոշակ է տեղադրել:

Անի Բարսեղյան

https://news.am/arm/news/527104.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın