İçeriğe geçmek için "Enter"a basın

Ս. ԹադԷոս Առաքեալի և Ս. Սանդուխտ Կոյսի Յիշատակութեան Օր

3 Օգոստոս 2019

Ս. Թադէոս Առաքեալը և Ս. Սանդուխտ Կոյսը Հայ Եկեղեցւոյ ամէնանշանաւոր տօնելի սուրբերէն են, քանի որ անոնց անուան հետ  կ’առնչուի հայոց լուսաւորութեան պատմութիւնը: 

Քրիստոսի Համբարձումէն վերջ, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գացէ՛ք, ուրեմն աշակերտ դարձուցէ՛ք բոլոր ազգերը, անոնք  մկրտեցէք Հօր և Որդիի և Սուրբ Հոգիի  անունով» (Մատթ. 28:19), Թադէոսը նախ կ’երթայ Եդեսիա, կ’աւետարանէ կենաց խօսքը, ի թիւս  բազում հրաշքներու’  կը բժշկէ նաև Աբգար թագաւորը։

Յետոյ՝ իրեն փոխարինող մը նշանակելով  Եդեսիայի մէջ, կ’երթայ Հայոց Սանատրուկ Արքայի տիրոյթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելէ յետոյ բազմաթիւ հեթանոսները քրիստոնէական հաւատքի կը բերէ և կը հիմնադրէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Գալով Արտազ Գաւառ, առաքեալը կը մտնէ հայոց արքունիք և դարձի կը բերէ արքայադուստր Սանդուխտ Կոյսը: Տեղեկանալով այս ամէնին, Սանատրուկ հայոց արքան առաջ կը  յորդորէ որ դուստրը ետ դառնայ նախկին հաւատքին, սակայն՝ ապարդիւն: 
Զայրացած արքան թէ՛ Թադէոս Առաքեալը, թէ՛ Սանդուխտ Կոյսը բանտ նետել կու տայ և դաժան տանջանքներու կ’ենթարկէ: Արքունի իշխանազուն կառավարիչի միջոցով արքայադուստրը համոզելու վերջին փորձն ապարդիւն կը մնայ բայց կառավարիչը Քրիստոնեայ կը դառնայ : Ի վերջոյ, արքայի հրամանով Ս. Թադէոս Առաքեալը և Ս. Սանդուխտ Կոյսը կը նահատակուին արքայական ամառանոց Շավարշավան Գիւղաքաղաքը: 

Հայ Եկեղեցին Ս. Թադէոս Առաքեալի յիշատակը տարուայ մեջ կը ոգեկոչէ երկու անգամ, նախ՝ Ս. Բարդողիմէոս Առաքեալի, յետոյ` Ս. Սանդուխտ Կոյսի հետ:

Աղբիւր։ Qahana
Թարգմանութիւն։ Անուշ Գարմէն Սար

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın