İçeriğe geçmek için "Enter"a basın

Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցելու համար ՀՀ ժամանող օտարերկրացիները կազատվեն վիզայի համար վճարումից

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց 2019 թվականի օգոստոսի 6-17-ը կայանալիք` համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է վերոնշյալ խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Նախագծի ընդունման արդյունքում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի օտարերկրյա քաղաքացի մասնակիցները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Ստեփանակերտում: Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք դա անում ենք որոշակի դժվարին խնդիրներ հաղթահարելով: Սա աննախադեպ է եւ հետագայում նույնպես սա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ անցկացնել այնտեղ»:

https://news.am/arm/news/526746.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın