İçeriğe geçmek için "Enter"a basın

Կաթողիկոսի հասցեին անվայել արտահայտությունների համար ծեծի է ենթարկել. Գարեգին Բ-ի եղբորորդու գործը դատարանում է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի  մասնակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Համբարձում Գևորգի Ներսիսյանը  2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի 73 հասցեում գտնվող տանը կից սենյակում, այնուհետև Օգոստոսի 23 և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում Ն.Ս.Օ.Տ.Տ գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անվայել արտահայտություններ անելու պատճառով վիճաբանել է Արտաշատ քաղաքի բնակիչ Հակոբ Հակոբյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ՝ ձեռքերով հարվածել է Հակոբ Հակոբյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Կաթողիկոսի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

https://news.am/arm/news/526805.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: