İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը

83 տարեկանում մահացել է մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

Հիշեցնենք` Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին Գյումրիում։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի մասնավոր հավաքածուներում։

Քանդակագործը տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Մոսկվայում։

Նրա երկու որդիները` Վահեն ու Միքայելը, նույնպես քանդակագործներ են։

https://news.am/arm/news/526582.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın