İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հրապարակ». Գարեգին Բ-ի պատվերով. սկսվել է Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը. Արագած Ախոյանը 200 մլն է պահանջում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է: Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու:

Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։

Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը եւ վճարի  գումարը: Դատարանը դեռեւս նյութերին ծանոթանալու եւ նախնական լսումների փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://news.am/arm/news/525632.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın