İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

Ստամբուլում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այն մասն է կազմում Թուրքիայի նախագահականի հովանավորությամբ իրականացվող մշակութային նախագծի, որի նպատակը երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելն է:

Ցուցահանդեսի բացումը նշանավորվել է Թոփքափը պալատի թանգարանին կից գտնվող Սուրբ Իրինայի եկեղեցում կազմակերպված միջոցառմամբ: Արարողությանը ներկա են գտնվել Թուրքիայի նախագահականի ներկայացուցիչներ, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, ցուցահանդեսի լուսանկարների հեղինակ, լուսանկարիչ Իզզեթ Քերիբարը: 

Միջոցառման ընթացքում նախ Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, ապա ընթերցվել  է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Այնուհետև ելույթ է ունեցել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և  շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ: Այս միջոցառումը շատ ավելին է, քան սովորական լուսանկարների ցուցահանդես: Սա միջազգային ասպարեզում ճանաչում ապահովելուն ուղղված ավելի մեծ նախագծի մի մասն է: Աշխարհը պետք է ավելի մոտիկից ճանաչի մեր երկրի մշակութային և քաղաքակրթական հարստությունները: Պատմությունն այս տարածաշրջանում է սկսվել և մեր ժողովրդի արմատները թաղված են այս հողերում», – իր խոսքում նշել է Մաշալյանը:

Միջոցառման շրջանակներում տպագրվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատմությունն ու  ճարտարապետությունը մանրամասն նկարագրող գիրք, որում նաև բազմաթիվ լուսանկարներ են տեղ գտել: Բացի այդ՝ www.akdamarkilisesi.gov.tr հասցեով գործարկվել է կղզու և եկեղեցու մասին պատմող եռալեզու կայք՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն:

Աղբյուր`  dha.com.tr

https://www.ermenihaber.am/am/news/2019/07/24/Վան-Աղթամար-Սուրբ-Խաչ-եկեղեցի-ցուցահանդես%2F160488

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: