İçeriğe geçmek için "Enter"a basın

Ալեքսիս Օհանյանը կլինի Երեւանում WCIT 2019-ի մոդերատորը

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կլինի Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) մոդերատորը։ Այս մասին տեղեկացրել է WCIT 2019-ը Ֆեյսբուքում։

Աղբյուրի համաձայն՝ Ալեքսիս Օհանյանը կօգնի ճանապարհ հարթել նոր ստարտապերի համար եւ կկիսվի թարմ գաղափարներով, խորհուրդներով եւ սեփական մտահղացումներով։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Համաշխարհային մասշտաբի միջոցառմանը, որը կազմակերպում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկումների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնական անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միությունը։

https://news.am/arm/news/524785.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: