İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 18-ին, հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք եւ բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ինքնորոշման իրավունքի:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ է ընդունել:

Գլեդիս Բերեջիկլյանն ասել է, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի եւ այցելելով Հայաստան՝ ինքը հպարտ է իր հայկական ծագմամբ ու արմատներով: Նա հույս է հայտնել, որ յուրաքանչյուր հաջորդ այցին Հայաստանը կտեսնի ավելի զարգացած:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, խոսել նաեւ ավստրալահայ համայնքի եւ նրա ունեցած դերի մասին:

https://news.am/arm/news/524600.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın