İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա հարձակված անձինք առ այսօր չեն կալանավորվել

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել  Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։

Փայլանն անդրադարձել է այն հարցին, որ հանցագործները մինչև օրս չեն հայտնաբերվել և կալանավորվել, իսկ հայ ընտանիքն էլ հարձակման ենթարկվելուց հետո հեռացել է Թուրքիայից։

«40 օր է անցել Արփինեի դեմ ատելության հողի վրա իրականացված հարձակումից։ Չնայած մեր կողմից պատկան մարմիններին արված կոչերին և նախաձեռնություններին, հանցագործները չեն կալանավորվել։ Հասարակությունը չցուցաբերեց անհրաժեշտ զգայունություն։ Ամոթ եմ ապրում Թումանյանների ընտանիքին «մի գնացեք» ասել չկարողանալու համար։  Այժմ ատելությունը նորից հաղթեց»։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինքներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրանԱյնուհետև դիմել էինփախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբհետաքննություն է սկսվել։

https://www.ermenihaber.am/am/news/2019/07/12/Կարո-Փայլան-Թուրքիա/159629

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: