İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ. «Անօրինական ապրող հայերին արտաքսենք. համաձա՞յն եք»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանը առաջարկել է «Թուրքիայում անօրինական ապրող հայերին» արտաքսել:

Օզքարաասլանի՝ սոցցանցերում տարածած գրառումը քննարկման թեմա է դարձել:  

«1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին, դյոնմե) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»,-նշված է գրառման մեջ:

Նշենք, որ Սալոնիկի դյոնմեները (կրոնափոխներ, հավատուրացներ) ծագումով հրեա կրոնական քարոզիչ Սաբեթայ Զևիի հետևորդներն էին, որոնք հրապարակայնորեն հրաժարվել էին հուդայականությունից և ընդունել իսլամ:Դյոնմե համայնքի ավանդույթների համաձայն՝ Զևին դիմել է այդ քայլին հրեաների հանդեպ հետագա հալածանքները կասեցնելու նպատակով: 

Աղբյուր`  Kocaeligazetesi.com.tr

https://www.ermenihaber.am/am/news/2019/07/11/Թուրքիա-հայեր-դյոնմե-բուլղարացի/159555

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın