İçeriğe geçmek için "Enter"a basın

Դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօր՝ հուլիսի 11-ին, հրամանգիր է ստորագրել՝  դեսպան Արման Կիրակոսյանին հետմահու պարգեւատրելու մասին։

Նախագահի հրամանգրում, մասնավորապես, ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի Կիրակոսյանին հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով»։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 63 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։

https://news.am/arm/news/523474.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın