İçeriğe geçmek için "Enter"a basın

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ եւ ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

https://news.am/arm/news/523132.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın