İçeriğe geçmek için "Enter"a basın

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՍԱՀԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՇԱԼՅԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Ուրախությամբ տեղեկացանք, որ Դուք ս/թ Պոլսո հայոց պատրիարքության եկեղեցական համագումարի կողմից ձայների մեծամասնությամբ ընտրվել եք պատրիարքական տեղապահ: 
Այս ընտրությունը ինքնին վկայությունն է եկեղեցականաց դասի կողմից Ձեր անձի հանդեպ արտահայտած վերաբերմունքի, Ձեր նկատմամբ ունեցած սիրո և վստահության:
Մեզ համար առանձնակի ուրախություն է հավաստել, որ եկեղեցական մեր անդաստանում Դուք Ձեր ծառայությամբ, որպես Աստծո խոսքի անխոնջ քարոզիչ, մշտապես հանդիսացել եք արդարության և ճշմարտախոսության ջատագով ու արձանագրել սպասելի արդյունքներ:
Արդ վստահ ենք, որ Ձեր տեղապահության շրջանում ևս Դուք անկողմնակալ կերպով կօժանդակեք և կսատարեք պատրիարքի ընտրության գործընթացին, տեղական կարգուկանոնի համաձայն, որպեսզի ապահովվի արդար և հավասար հնարավորություններ բոլոր հավանական թեկնածուների համար:
Այսու, ընդունեցեք մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Աղոթում ենք, որ Պոլսո պատմական աթոռի նոր գահակալի ընտրությամբ՝ զարգացման և առաջընթացի նոր էջ կբացվի մեր Եկեղեցու պատմության մեջ՝ ի բարօրություն պոլսահայ բարեպաշտ հավատացյալների:
Թող Փրկիչն Աստված օգնական և զորավիգ լինի Ձեզ՝ պարգևելով իմաստության առատ շնորհներ և գործոց մշտանորոգ հաջողություն:

Եղբայրական սիրոյ ողջունիւ`

Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի

https://www.facebook.com/1649295878620856/posts/2356272584589845/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: