İçeriğe geçmek için "Enter"a basın

Էրդողանը մասնակցել է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտո քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Բացմանը մասնակցել է նաև Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, Ճապոնիայի արքայադուստր Ակիկո Մուկասան և այլք. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ 2019 թ. Ճապոնիայում հայտարարվել է «Թուրքական մշակույթի տարի», և Թուրքիան Ճապոնիա է ուղարկել oսմանյան թեմատիկայով մի շարք հնագիտական առարկաներ:
Պոլսահայ Արա Գյուլերը, որը համագործակցել էր մի շարք միջազգային առաջատար ամսագրերի հետ, մահացել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին, 90 տարեկան հասակում:
https://www.yerkir.am/news/view/178575.html


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: