İçeriğe geçmek için "Enter"a basın

Ճապոնական Կիոտոյում բացվել է հայկական ծագումով թուրք լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

Ճապոնիայի Կիոտո քաղաքում կայացել է հայկական ծագում ունեցող թուրք լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացումը, հաղորդում է TRT-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացել է Կիոտոյում թուրք լուսանկարչի ցուցադրությունը:

Թոֆուքուձի տաճարում միջոցառման բացմանը ներկա է գտնվել նախագահի տիկին Էմինե Էրդողանն ու արքայադուստր Ակիկոն: Արարողության ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանը շնորհակալություն է հայտնել տաճարի ծառայողներին ցուցահանդեսն անցկացնելու համար հնարավորություն ընձեռելու համար, եւ ասել, որ երջանիկ է, որ այցելել է Ճապոնիա Մեծ Քսանի գագաթնաժողովի առիթով:

Նախագահը նաեւ պատմել է, որ Արա Գյուլերի լուսանկարները, որոնք արտացոլում են ավելի քան կես դարի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, զբաղեցնում են գլխավոր տեղը թանգարաններում, հավաքածուներում, ալբոմներում եւ ցուցահանդեսներում:

https://news.am/arm/news/521375.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın