İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայերն զգում են Էրդողանի թշնամական ռեժիմի լարվածությունը. ամերիկացի քահանան Կոնգրեսում խոսել է Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մասին

Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը, որն անազատության մեջ է գտնվել Թուրքիայում, ելույթով հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում, խոսել է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի մասին՝ նշելով, որ հայերը նույնպես զգում են «Էրդողանի թշնամանքի լարվածությունը»: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Էրդողանի ռեժիմը հատկապես թշնամական է. շատ թուրքերի համար կարևորը մուսուլմանների անհատականությունն է: Այո՛, ես կարծում եմ, որ փոքրամասնությունները, պատմականորեն քրիստոնյա խմբերը Թուրքիայում, ինչպես հայերը կամ ուղղափառները, զգում են լարվածութունը»,- ասել է Բրանսոնը:
Հիշեցնենք, որ հոգևորականը շուրջ երեք տարի անազատության մեջ է գտնվել Թուրքիայում, վերջինիս մեղադրում էին քուրդ զինված խմբերի հետ կապեր ունենալու և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, ում Թուրքիայի իշխանությունները համարում են 2016 թ. հեղաշրջման փորձի կազմակերպիչ։ Բրանսոնին ազատ են արձակել 2018 թ. հոկտեմբերին:
https://www.tert.am/am/news/2019/06/27/pastor-brunson/3036562


Batı Ermenistan Ve Batı Ermenileri Sorunları Araştırma Merkezi

Yorumlar kapatıldı.