İçeriğe geçmek için "Enter"a basın

Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Ճապոնիայում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրերին

Հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացվի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ Այն կգործի Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրերին Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում։

Ճապոնիայի Կիոտո քաղաքից հետո ցուցահանդեսը սեպտեմբերի վերջին կբացվի նաև ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և հասանելի կլինի աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած զբոսաշրջիկների համար։

2020-ի հունվարին էլ Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Թուրքիայի դեսպանատանը։ Հայ լուսանկարչի ցուցահանդեսն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։

https://armradio.am/hy/17378

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın